Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կիտրոնի կեղևը՝ հոդացավերի դեմ. 168.am

Կիտրոնի կեղևը՝ հոդացավերի դեմ. 168.am

Կիտրոնը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Գաղտնիք չէ, որ առավոտյան կանոնավոր կերպով կիտրոնով ջուր խմելը չափազանց օգտակար է: Այս դեղին միրգը համարվում է ամենահին բույսերից մեկը, որը մշակվել է մարդկության կողմից, և դրա օգտակար հատկանիշներն, իսկապես, հրաշքներ են գործել մարդու առողջության հետ:

Կիտրոնը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, օրինակ՝ վիտամին C, A, B1, B6, մագնեզիում, կենսաֆլավոնոիդներ, պեկտին, ֆոլաթթու, ֆոսֆոր, կալցիում և կալիում:


Այս բոլոր ակտիվ բաղադրիչները լինելվ մեկ մրգի մեջ, պաշտպանում են մարդու օրգանիզմը տարատեսակ հիվանդություններից և առողջական խնդիրներից: Կիտրոնի կանոնավոր օգտագործումն ակտիվացնում է իմունային համակարգը, կանխարգելիչ ազդեցություն ունի ստամոքսի և լյարդի հիվանդությունների հանդեպ :

Կիտրոնի կեղևը նույնպես ունի օրգանիզմին անհրաժեշտ օգտակար հատկություններ. այն հականեխիչ և հակաբորբոքային ազդեցություն ունի հատկապես հոդացավերի դեպքում:


Մեթոդը բավականին պարզ է և մատչելի է բոլորին:

Կիտրոնի կեղևը հարուստ է եթերային յուղերով, որոնք դրական ազդեցություն ունեն արյան անոթների վրա, իսկ կեղևի հակաբորբոքային հատկանիշները հանգստացնում են նյարդերը:

 

1.  Կիտրոնը կեղևազատեք, բայց ուշադրություն դարձրեք, որ միայն դեղին հատվածը մաքրեք և չկպնեք սպիտակ հատվածին: Ստացված կեղևը դրեք ցավող հատվածին, ամրացրեք կպչուն ժապավենով և թողեք մնա 2 ժամ:

 

2.  Կիտրոնը կեղևազատեք և լցրեք ապակե տարայի մեջ: Ավելացրեք ձիթապտղի յուղն ու ծածկեք տարան: Թողեք մնա 2 շաբաթ, որից հետո յուղը պատրաստ է օգտագործման: Թանզիվը թրջեք լուծույթի մեջ և դրեք ցավող հոդերին: Ամրացրեք կպչուն ժապավենով և թողեք մնա ամբողջ գիշեր:

Հեղինակ. Լիլիթ Հարությունյան
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ